Վանաձորում այսօր`հուլիսի 18-ի գիշերը վթարի ենթարկված «Ռաֆ-2203» մակնիշի  ավտոմեքենայի արորդն աշխատում է Արդարադատության նախարարությունում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, ըստ տեղեկությունների, վերջինս աշխատում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում:

Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վթարի հետեւանքով բժշկական կենտրոն տեղափոխված ուղեւորի վիճակը դեպի լավն է գնում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորում այսօր՝ հուլիսի 18-ի գիշերը խոշոր ավտովթար էր եղել: Ժամը 01:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում ծիրանով բեռնված «Ռաֆ» մակնիշի մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Վթարի պահին մեքենայում եղել են վարորդն ու նրա կինը: Այնուհետ պարզվել է, որ  վթարի ենթարկված «Ռաֆ-2203» մակնիշի  04 UU 851 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի  Արուջ գյուղի բնակիչ, 1968թ-ին ծնված  Անտոն Անտոնյանը, իսկ ուղեւորը, ով մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, եղել է վարորդի կինը`1970թ-ին ծնված  Հասմիկ Տոնոյանը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am