«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել  Երեւանի քաղաքապետարան։ Այդ մասին ասվում է Հայաստանի գտրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրության մեջ:

«Միջպետական եւ միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։

Նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային եւ միջպետական 158 միկրոավտոբուսային եւ 74 ավտոբուսային երթուղիներ։

Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձեւավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։

Հանձնաժողովի կողմից  ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Միջմարզային եւ միջպետական երթուղիներում  փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել»,- նշել են նախարարությունից: