Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ, 15-ամյա Ա. Ավագյանն աջ ոտքի սրունքի հատվածում ստացել է օձի խայթոց:
ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է:




























