Երեւանում, հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Անվադողերի գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ:





























