Ադրբեջանում դպրոցների տնօրենների նշանակման նոր մեխանիզմ է մշակվում:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ ներկայումս դպրոցների տնօրենների ընտրության ու բաշխման հարցը գտնվում է կրթության նախարարության ուշադրության կենտրոնում:
Դպրոցների տնօրենների նշանակման նոր մեխանիզմ է մշակվում, ըստ որի այդ պաշտոններում կնշանակվեն փորձառու, պրոֆեսիոնալ եւ ժամանակակից մենեջմենթին ծանոթ մարդիկ:
Նոր մեխանիզմը հաստատելուց հետո, դրա մասին տեղյակ կպահեն հասարակությանը: Նոր մեխանիզմը նախատեսում է նաեւ դպրոցի տնօրենի պաշտոնի համար պահեստային կադրային բազայի ստեղծում:
Հնարավոր է, «դպրոցական մենեջմենթի» նոր մեխանիզմի ներդրումը դադարեցնի դպրոցներում մանկավարժների հանդեպ ծաղրական վերաբերմունքը, որը տարածված է Ադրբեջանում:





























