Մի կին , հուլիսի 18-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 21-ամյա Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտյոմ Ա.-ն Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: