Հայաստանի ավտոճանապարհներին, հուլիսի 25-ից, նոր արագաչափ սարքեր են գործարկվելու:

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ՝ արագաչափ սարքեր են տեղադրվելու մասնավորապես, հետեւյալ վայրերում.

1. «Մ-2 Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 30.4-րդ կմ (Արտաշատ քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. «Մ-2 Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 57.1-րդ կմ (Սուրենավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: