Հայաստանի Հանրապետության մարզերում 2013 թ. կիրականացվի խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում եւ անձնագրավորում: Այն ներառվել է ՀՀ կառավարության 2013 թ. գերակա խնդիրներում;

Կենդանիների հաշվառման եւ համարակալման իրականացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի եւ վերահսկելի դարձնելու հիվանդությունների կանխարգելման, կենդանիների տեղաշարժի, կենդանիների նախասպանդային եւ հետսպանդային զննման, կենդանական ծագում ունեցող հումքի եւ  մթերքի տեղափոխման գործընթացները:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ անձնագրավորման գործընթացն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում: