«Յունիբանկում» մեկնարկել է «Շահիր ոսկե ձուլակտոր» աննախադեպ ակցիան: Ոսկե մրցանակների խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, որոնք «Յունիբանկում» կիրականացնեն հետեւյալ գործարքներից որեւիցե մեկը`
• կստանան դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով նվազագույնը 100 դոլարի չափով,
• կստանան դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով եւ կիրականացնեն արժույթի փոխարկում նվազագույնը 100 դոլարի չափով,
• կձեւակերպեն «Յունիստրիմ» ավանդ:
Ակցիային մասնակցելու համար հաճախորդին բանկում տրամադրվում է հատուկ կտրոն, որը, լրացնելուց հետո, գցվում է խաղարկության համար նախատեսված արկղը: Ակցիայի մրցանակային հիմնադրամը կազմում են 20, 10 եւ 5 գրամանոց 999 հարգի 9 ոսկե ձուլակտորներ: Ոսկե ձուլակտորների առաջին հաղթողները հայտնի կդառնան 2013թ.-ի հոկտեմբերին:
«Շահիր ոսկե ձուլակտոր» ակցիան հատուկ մշակված է «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: Հաշվի առնելով «Յունիբանկի» լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը, խաղարկությանը հարմար կլինի մասնակցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչներին: Ակցիան կընթանա «Յունիբանկի» 45 մասնաճյուղերում եւ կուղեկցվի լայնամասշտաբ գովազդային արշավով:
Հիշեցնենք, որ «Յունիբանկում» «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են ձեւակերպել բարձր տոկոսադրույքով համանուն ավանդ: «Յունիստրիմ» ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչեւ 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Դրա համար, եթե դրամական փոխանցումը ուղարկվել է այլ արժույթով, ապա անհրաժեշտ է գումարը փոխարկել: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:
2013թ.-ի մայիսի վերջին «Յունիբանկի» ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով եւ կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են: Ցուցանիշների դինամիկ աճի շնորհիվ, «Յունիբանկը» ժամկետային ավանդների գծով հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը:





























