Բոլոր ակտիվիստները, որոնք ձերբակալվել էին Մոսկվայում հօգուտ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի անցկացրած չարտոնված ակցիայի ժամանակ, ազատ են արձակվել:
«ՕՎԴ-Ինֆո» պորտալի տվյալներով` ընդհանուր առմամբ, ձերբակալվել էր 194 ակտիվիստ: Ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր 150 ձերբակալվածների մասին:
Ի պաշտպանություն Նավալնիի` չհամաձայնեցված ակցիաներ են տեղի ունեցել մի քանի ռուսական քաղաքներում: Ակցիաները կապված են Նավալնիին` «Կիրովլեսի» գործով 5 տարի ազատազրկման դատապարտելու հետ:
Մոսկվայում միջոցառումն անցկացվել է Պետդումայի եւ «Մոսկվա» ու «Նացիոնալ» հյուրանոցների մոտակայքում: Ակցիայի ժամանակ ցուցարարներին հաջողվել է կարճ ժամանակով փակել Տվերսկայա փողոցը:




























