Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի պատմության մեջ մեղավոր ենք բոլորս եւ իշխանությունները՝ առաջին հերթին: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, հետեւաբար նման վերաբերմունքը գործընկեր երկրի քաղաքացու նկատմամբ անսպասելի էր, ինչպես որ անսպասելի էր Ադրբեջանին զենք վաճառելը: Նույնը վերաբերում է նաեւ գազի սակագնի բարձրացմանը», - նշել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, պետք է Հարությունյանի հանդեպ արդար դատավարություն իրականացնի. «Ինչ վերաբերում է խալաթի հետ կապված աղմկահարույց միջադեպին, ես կողմ եմ սեռերի հավասարությանը, սակայն դատապարտում եմ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am