NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մասիսում Զոհրաբ անունով 35-ամյա բնակիչը սպառնացել է սպանել մորը: Վերջինս պարբերաբար թեժ վիճաբանության է բռնվում ընտանիքի անդամների հետ:

Հուլիսի 18-ին, հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որի ընթացքում նա ծեծի է ենթարկել մորը, որին տեղափոխել են հիվանդանոց:

Քույրը ստիպված է եղել ահազանգել իրավապահներին ու տեղյակ պահել, որ եղբայրը մորը ծեծում է եւ սպառնում սպանել: Գործով զբաղվում են իրավապահները:

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ ծեծի ենթարկվածին դատաբժշկի ուղեգիր է տրվել, կատարվում է հետաքննություն: