Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն օգնել են 93-ամյա տղամարդուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 56 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 22.33-ին փրկարարները բացել են Ռուզաննա Գրիգորյանին պատկանող բնակարանի դուռը եւ անօգնական վիճակում նախասրահի հատակին ընկած հայտնաբերել Միլիտոս Խաչատրյանին (1920 թ. ծնվ.), ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Մալաթիա ԲԿ:





























