Երեւան-Երասխ ավտոճանապարհին` Դմիտրով գյուղի մոտակայքում, hուլիսի 19-ին, ժամը 23.19-ին վթար է եղել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2102» մակնիշի 02 ԼՍ 264 պետհամարանիշով (վարորդ` 1955 թ. ծնված Ա. Սիմոնյան) եւ «Վազ 2107» մակնիշի 07 MM 007 պետհամարանիշով ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Սիմոնյանը տեղում մահացել է:
«Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Ռ. Մուրադյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ ուղեւոր՝ 1988 թ. ծնված Մ. Ավետիսյանը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար:
«Վազ 2102» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1964 թ. ծնված Գ. Սիմոնյանը եւ 1989 թ. ծնված Ն. Սիմոնյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիճակը գնահատվել է բավարար:





























