Ապրիլի 2-ից 11-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց համար դա կլինի 89-րդ առաջնությունը, կանանց համար՝ 23-րդը:

Մրցմանը Հայաստանը ներկայացնելու են.

Տղամարդիկ՝

Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանն ու Տիգրան Մարտիրոսյանը (2-ն էլ 77 կգ), Գեւորգ Պողոսյանն ու Էդգար Գեւորգյանը (85-ական կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Կանայք՝

Մելինե Դալուզյանն (69 կգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):

Հայաստանի հավաքականը Մինսկ կմեկնի մարտի 18-ին: