Մարտի 18-ին Թել-Ավիվում (Իսրայել) մեկնարկում է Եվրոպայի հանդբոլի կանանց առաջնությունը զարգացող երկրների միջեւ, հաղորդում է Sportinfo.am կայքը:

Ինչպես հաղորդեցին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայից, մրցաշարը կտեւի 3 օր: Հայաստանի հավաքականի հետ մրցաշարային նույն խմբում ընդգրկված են Իսրայելի, Մալթայի եւ Կիպրոսի հավաքականները:

Հայկական պատվիրակությունը մրցաշարում կգլխավորի Հարություն Մելքոնյանը: