Միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցը ստանձնել է նախօրեին Իրաքում երկու բանտերի վրա հարձակման պատասխանատվությունը, երեքշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկության՝ իսլամական կայքերից մեկում տեղադրված «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Հանրապետություն» խմբավորման հաղորդագրության մեջ ասվում է, որ գրոհայինները մի քանի ամիս ծրագրել էին այդ գործողությունը, որի արդյունքում իրենց ընկերներից 500-ը փախել էին բանտերից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկուշաբթի գիշերն առնվազն 500 բանտարկյալ էր փախել Իրաքի բանտերից, որոնք ենթարկվել էին ահաբեկիչների հարձակմանը:
Կիրակի գիշերը մի խումբ ահաբեկիչներ համակարգված կերպով հարձակում են գործել Բաղդադի հյուսիսում տեղակայված «Թաջի» եւ արեւմուտքում տեղակայված «Աբու-Գրեյբ» բանտերի վրա: Մարտերն ավելի քան 10 ժամ են տեւել, ինչից հետո գրոհայինները նահանջել են:





























