Ճապոնիայի ավելի քան 6,8 հազար բնակչուհիներ տուժել են տեղական Kanebo Cosmetics ընկերության՝ մաշկի սպետակեցման համար նախատեսված անորակ արտադրանքից:
Մաշկաբանները պարզել են, որ այդ կոսմետիկայի օգտագործումը հանգեցնում է ոչ հավասարաչափ սպիտակեցման, այլեւ մաշկի վրա առանձին վառ-սպիտակ բծերի առաջացման:
Առնվազն 2250 մարդու մոտ գրանցվել են մաշկի լուրջ վնասվածքներ:
Բողոքների արդյունքում՝ ընկերությունը հետ է կանչել Ասիայի երկրներում եւ Մեծ Բրիտանիայում տարածված արտադրանքի մի մասը: Խոսքը 54 ապրանքատեսակների մասին է, որոնք պարունակում են 4HPB նյութը, որը վնասակար է մաշկային մաշկի համար: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»:
Ընկերության կողմից ձեռնարկված միջոցները վերաբերում են Ճապոնիային, Մեծ Բրիտանիային, Թայվանին, Հոնկոնգին, Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Ինդոնեզիային եւ այլն:
Բացի այդ, ընկերությունը համաձայնել է վճարել բոլոր տուժած գնորդների բժշկական ծախսերը:





























