Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է երկու հարբած զինվորների, որոնք Արնշտադտում փախստականների համար նախատեսված կենտրոնի վրա ճայթուկներ են նետել, գրում է Thüringer Allgemeine Zeitung-ը՝ վկայակոչելով տեղի վարչակազմին: Ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդել է նախօրեին՝ հուլիսի 22-ին:
Երկու կասկածյալներն էլ ազատության մեջ են: Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ունեցվածքը փչացնելու եւ ազգամիջյան թշնամանք բորբոքելու քրեական հոդվածներով, փոխանցում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի գիշերը: Երկու զինծառայողները ճայթռուկներ են նետել շենքի ուղղությամբ, որտեղ տարբեր երկրներից ժամանած փախստականներ են բնակվում: Բացի այդ, նրանք պոկել են ցանկապատի տախտակներից մեկը եւ դրանով կոտրել արտաքին տեսախցիկներից մեկը:
Ինչպես ոստիկաններ են պարզել, զինվորների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ:
2000թ սեպտեմբերին Արնշտադտում փախստականների համար բացված ճամբարում բնակվում է 18 երկրներից ժամանած 65 մարդ: Նրանց թվում են 6 տարեկանից ցածր տարիքի 6 երեխաներ:





























