Չինաստանի Հանսու նահանգում երկրաշարժի հետեւանքները չեզոքացնելու համար երկրի կառավարությունը առանձնացրել է 500 մլն յուան՝ 81,17 մլն դոլար: Այս մասին այսօր հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Գումարը կծախսվի երկրաշարժից տուժածներին վերաբնակեցնելու եւ նրանց բուժումն ապահովելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքը վերականգնելու համար: Ամենալուրջ փլուզումները գրանցվել են Դինսի քաղաքում, ինչպես նաեւ Մինսյան եւ Չժանսյան բանակավայրերում: Ներկայումս փրկարարները շարունակում են աշխատանքները՝ փորձելով փլատակների տակ ողջ մնացածների գտնել: Ներկայումս հաստատվել է 94 մարդու մահ, վիրավորների թիվը կազմում է 1001: Մեկ մարդ համարվում է անհայտ կորած: Տեղի իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են մոտ 227 հազար մարդու:
Ինչպես գործակալությունն է նշում, առողջապահության եւ պլանային ծնունդի հարցերով պետական կոմիտեն աղետի գոտի է ուղարկել 34 փորձագետների՝ այդ շրջաններում համաճարակի տարածումը կանխելու համար: Բացի այդ, միջադեպի վայրում բնակչությանը բուժօգնություն են ցուցաբերում 1574 բուժաշխատողներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























