Փարիզում հուլիսի 23-ին կայացել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը, հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական ասպեկտները, նաեւ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները:

Կողմերը նաեւ անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախաձեռնություն են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու կապակցությամբ: