Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում ընդհանուր առմամբ մոտ 470 չվերթ է հետաձգվել Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, գրում USA Today թերթը:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով, վթարից բացի չվերթները չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Լա Գուարդիա օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել
Southwest Airlines-ի ինքնաթիռը: Տուժել են 10 մարդ, որոնցից 6-ին տեղափոխել են հիվանդանոց:
Նեշվիլլից ժամանող Boeing 737-ի առջեւի շասսիի կանգնակն է կոտրվել, եւ օդանավը քթով բախվել է թռիչքուղու եզրին: Օդանավում 143 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ է եղել:





























