Ամերիկյան Օհայո նահանգում դատարանն արտառոց վճիռ է կայացրել մի կնոջ նկատմամբ, ով վարորդական իրավունքներ էր վաճառում ապօրինի ներգաղթյալներին: Նրան պարտավորեցրել են հետագա հինգ տարիներին Ծննդյան տոները նշել բանտում, հաղորդում է Associated Press-ը:

Նման պատժի արժանացել է 44-ամյա Բեթինա Յանգը, ով աշխատում էր արտոնագրային գործակալությունում: Ըստ վճիռ, նա բանտում կանցկացնի ամեն տարվա ընթացքում երեք օր:

Դատավոր Միխայել Հոլբրուքը վճռել է, որ պատիժը նա կրելու է Ծննդյան տոներին, երբ ողջ երկիրը նշում է ամենասիրելի տոնը, հաղորդում է NEWSru.com-ը:

Խաբեբան խոստովանել է իր մեղքը: Նա հաստատում էր ապօրինաբար ԱՄՆ-ում հայտնված անձանց վարորդական իրավունքների իսկությունը՝ դրա դիմաց համապատասխան գումարներ ստանալով:

Ըստ վճռի, եթե նա խախտի որոշումը, կդատապարտվի 15 տարվա ազատազրկման: