Սան Դիեգոյում երեք փորձառու կասկադյորներ հայտնվել են անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում, ինչի շնորհիվ մահից փրկել են մի աղջկա: Երիտասարդ ամերիկուհին պատրաստվում են ինքնասպան լինել, դուրս է եկել 14-րդ հարկի պատշգամբ եւ անցել արգելապատնեշը: Սկզբում ամեն ինչ նման էր սուպերհերոսների մասին ֆիլմի գովազդի, մինչ աղջիկը ոտքը առաջ չի մեկնել: Երեք կասկադյորների շնորհիվ հաջողվել է կանխել ինքնասպանության փորձ: Այժմ կասկադյորներին հերոսի պես են ընդունում, իսկ նրանց խիզախության մասին պատմող տեսանյութը մեծ ժողովրդականություն է վայելում YouTube-ում:
Աղջիկը պատշգամբ է դուրս եկել հարբած վիճակում եւ ցանկացել է կյանքին վերջ տալ սիրելիից բաժանվելու համար: Բարեբախտաբար այդ ժամանակ երեք տղամարդիկ մարզվում էին մոտակայքում: Նրանք վազելով մտել են շենք եւ բարձրացել աղջկա բնակարան: Վերջինս թիկունքից չի նկատել իր փրկիչներին: Այդ պահին Գրեգ Սերժենթը բռնել է աղջկան, իսկ Ամոս Քարվերն ու Սքոթ Շեքթերը քաշել են նրան ներս: Աղջիկը չի էլ դիմադրել:





























