Պեկինի կենտրոնում տեղակայնված «Ոսկե փյունիկ» հացի արտադրամասում որոտացած պայթյունի եւ դրա արդյունքում առաջացած հրդեհի հետեւանքով հուլիսի 24-ին զոհվել է առնվազն 2 մարդ, եւս 19 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից 4-ի վիճակը ծանր է: Հրշեջները կարողացել են հանգցնել հրդեհը: Նրանք հասցրել են նաեւ շենքից դուրս հանել երկու չպայթած գազի բալոններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները:





























