Հնդկական Հարյանա նահանգում 879 դպրոցականներ թունավորվել են դեղահաբերից, որոնք նրանց տրվել են սակավարունության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Zee News-ը:
Newstrack India-ի տվյալներով՝ ամենից շատ տուժել են Գուրգաոն քաղաքում, որը նահանգի երկրորդ խոշոր քաղաքն է: Այնտեղ թունավորվել է 146 երեխա:
Ընդգծվում է, որ ծրագրի շրջանակներում դեղահաբեր ստացել է 1600 դպրոցական: Դրանց ընդունումից հետո երեխաների մոտ առաջացել է սրտխառնոց եւ ստամոքսի ցավ: Նրանց բոլորին էլ օգնություն է ցուցաբերվել: Որեւէ մեկին հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել, փոխանցում է Gazeta.ru-ն: Միջադեպի պատճառներն առայժմ չեն հաստատվել:





























