Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էնթոնի Ուիները խոստովանել է, որ կանանց անհարիր լուսանկարներ եւ ինտիմ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել: Դրանից երկու տարից անց համանման սկանդալի պատճառով նա ստիպված է եղել լքել ԱՄՆ կոնգրեսը:
Կինը, որի անունը չի նշվում, The Dirty կայքին պատմել է, որ Ուիների հետ նախորդ տարի ծանոթացել է ինտերնետում եւ մոտ կես տարի փոխանակվել ինտիմ լուսանկարներով: Նա նշել է, որ Ուիները նամակագրություն վարելիս օգտվել է «Վտանգավոր Կառլոս» կեղծանունից:
48-ամյա Ուիները, ով դեմոկրատներից Նյուր Յորքի քաղաքապետի գլխավոր թեկնածուն էր, հայտարարել է, որ զղջում է իր գործողությունների համար, սակայն չի պատրաստվում այդ աղմուկի պատճառով դուրս գալ նախընտրական քարոզարշավից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերին:





























