Մեքսիկայի արեւմուտքում տեղակայված Միչոական նահանգի 6 քաղաքներում զինված բախումներ են տեղի ունեցել դաշնային ոստիկանության եւ խոշոր թմրակարտելի անդամների միջեւ:

ՆԳՆ տեղեկություններով՝ հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է առնվազն 20 գրոհային եւ 2 ոստիկան: Այս մասին հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Լոս Ռեյես քաղաքի հրապարակում երկուշաբթի օրը ավազակները կրակ են բացել տեղի ինքնապաշտպանվող ակտիվիստների խմբի ուղղությամբ, ինչի ադյունքում զոհվել է 5 մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2 օր շարունակ  մեքսիկական դաշնային ոստիկանության պարեկային ծառայությունը հրաձգության է ենթարկվել Միչոական նահանգում: Երեքշաբթի օրը զինված մարդիկ վիրավորել են 6 ոստիկանների: