Սոֆիայում բուլղարացի ոստիկանները ութ ժամ շարունակ շրջափակված մնացած խորհրդարանի շենքից դուրս են բերել հարյուրից ավելի մարդու, որոնց թվում կային նախարարներ, պատգամավորներ եւ լրագրողներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապահները վահաններ են օգտագործել՝ ցուցարարների ամբոխի միջով միջանցք ձեւավորելու համար:
Խորհրդարանի դիմացի հրապարակում ծանր տեխնիկա է հայտնվել, իշխանությունները մտադիր են ապամոնտաժել ցուցարարների պատրաստած արգելապատնեշները:
Նախարարներին ու պատգամավորներին թակարդից դուրս բերելու նախորդ փորձը բախումներով էր ավարտվել, երկու կողմից մի քանի տուժողներ էին եղել:
Քաղաքական ճգնաժամ ապրող Բուլղարիայում հինգ շաբաթ է հակակառավարական ցույցեր են ընթանում, հազարավոր մարդիկ են ելել փողոց:





























