Աֆղանստանցի եւ իրանցի փախստականներով նավը, որը, ենթադրվում է, ուղեւորվել էր Ավստրալիա, խորտակվել է Ճավա կղզու ափերում:
Ավստրալական The Sydney Morning Herald թերթի տվյալով, նավը մոտ 200 մարդ էր տեղափոխում՝ հիմնականում Աֆղանստանի, Իրանի, Իրաքի եւ Շրի Լանկայի բնակիչների:
Նավաբեկության վայր ժամանած ձկնորսները եւ փրկարարները 157 մարդու են հանել ջրից: Նվազագույնը երեք ուղեւորի մահը հաստատվել է, որոնցից մեկն աղջիկ երեխա է: Մնացածները անհետ կորած են համարվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավստրալացի փրկարարներն օգնություն են առաջարկել Ինդոնեզիային՝ տուժածներին որոնելու հարցում, սակայն առայժմ պատասխան չեն ստացել, գրում է NEWSru.com-ը:





























