Չինական մայրաքաղաքի Չաոյան կենտրոնական շրջանում տեղակայված ֆրանսիական սուպերմարկետների «Carrefour» համաշխարհային ցանցի շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը տարածվել է շենքում եւ ծուխի թանձր ամպ է գոյացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ականատեսները վկայում են, որ մեծ քանակությամբ մարդիկ հավաքվել են շենքի տանիքին:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ եւ շտապ օգնության մեքենաներ: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























