ԱՊՀ եւ եվրոպական երկրներում, ինչպես նաեւ Կուբայում եւ Չինաստանում կստեղծվեն ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսուցման եւ առաջխաղացման կենտրոններ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ՌԴ փոխվարչապետի օգնական Ալեքսեյ Լեւչենկոն:
Նա հաղորդել է, որ ՌԴ կառավարությանը կից ստեղծվել է աշխարհում ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսուցման եւ առաջխաղացման համակարգող խորհուրդ, որը գլխավորել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
«Գաղափարն այն է, որ նման ծրագիրն աշխատի կառավարության մակարդակում, որպեսզի այդ աշխատանքն ավելի արդյունավետ եւ համակարգված կերպով իրականացվի»,-ասել է Լեւչենկոն:
Այդ կառավարական ծրագրի շրջանականերում ենթադրվում է ստեղծել կրթական կենտրոններ, որտեղ կդասավանդվեն ռուսաց լեզու եւ մշակույթ:
Այս տարի այդ ծրագրի համար առանձնացվել է 1.5 մլրդ ռուբլի: Նախատեսվում է, որ ծրագիրը կներառի հետխորհրդային գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուկրաինան: Նման կենտրոններ կբացվեն նաեւ Ֆրանսիայում, Ֆինլյանդիայում, Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, ինչպես նաեւ Կուբայում եւ Չինաստանում:




























