Ղազախստանի Սպառազինության գլխավոր վարչության նախկին պետը, ով մեղադրվում է ուկրաինական պետական ընկերությունից 200 հազար դոլարի չափով խոշոր կաշառք ստանալու մեջ, դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել հանրապետության ռազմական դատարանի մամուլի քարտուղար Շոլպան Շիկետաեւան:
Գեներալ-մայոր Ալմազ Ասենովը ձերբակալվել է 2013թ հունվարին: նա կասկածվում էր 200 հազար դոլարի չափով խոշոր կաշառք ստանալու մեջ: Ասենովը նաեւ զրկվել է իր կոչումից: Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել էին նաեւ ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության երկու աշխատակից: Հիշեցնենք, որ վերջինս զբաղվում է ռազմատեխնիկայի վաճառքով:
Շիկտաեւան նաեւ նշել է, որ վերոհիշյալ երկու ուկրաինացիներին դատապարտել են 6 տարի ազատազրկման:





























