Ուկրաինայի Կիրովոգրադի երկրամասում դատապարտյալը ընտելացրել է մի աղավնու, որի միջոցով փորձել է գաղութ թմրանյութեր ուղարկել:

Ինչպես հաղորդել է երկրի քրեակատարողական ծառայությունը, հաստատության օպերատիվ բաժնում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ դատապարտյալներից մեկը երկար ժամանակ կերակրել է թռչնին, հետո ազատ է արձակել նրան: Դրանից հետո նրա հանցակիցը աղավնուն է ամրացրել փաթեթ եւ նրան ուղարկել գաղութ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղավնին վերադարձել է տիրոջ մոտ, ինչից հետո բանտարկյալը վերցրել է փաթեթը եւ փորձել այն բնակելի հատված անցկացնել: Հենց ադ ժամանակ էլ օպերատիվ բաժնի աշխատակիցները բռնել են նրան: