Չորեքշաբթի Հունգարիայում սերբ բանվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, տուժել է 15 մարդ, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: 

Պատահարը տեղի է ունեցել Վիեննայի եւ Բուդապեշտի միջեւ գտնվող մայրուղում: «Ըստ նախնական տեղեկության՝ վարորդը մեծ արագությամբ է ընթացել»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Ըստ բժիշկների տվյալների՝ նրանցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն կյանքներին վտանգ չի սպառնում: Կատարվում է վթարի պատճառների քննություն: