Հնդկական ոստիկանությունը ձերբակալել է այն դպրոցի ուսմասվարին, որտեղ 23 երեխաներ էին մահացել՝ ճաշարանում ընդունած սնունդի պատճառով:

Բիհար նահանգի դպրոցներից մեկում 8-11 տարեկան երեխաներ հուլսի 16-ին թունավորվել էին ոսպից եւ բրինձից պատրաստված ճաշից: Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ սննդի մեջ ֆոսֆատ է եղել: Ամենայն հավանականությամբ, սնունդի մեջ է ընկել ինսեկտիցիդ, որն օգտագործվում է միջատներին ոչնչացնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուսմասվարը, որին որոնում էր ոստիկանությունը, ինքն է ներկայացել իրավապահներին: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա կկարողանա բացատրել, թե ինչպես է մահացու նյութը հայտնվել աշակերտների համար նախատեսված անվճար ճաշի մեջ: