Մեծ Բրիտանիայում աղքատների ու հարուստների միջեւ անդունդն աճում է, որի պատճառներից մեկը ներգաղթյալների հոսքն է: Օտարերկրացիները երկիր են ժամանում ամեն օր եւ պատրաստ են կատարել ցանկացած տիպի աշխատանք՝ բրիտանացիներին դարձնելով գործազուրկ, հաղորդում է RT-ն:

Երկարատեւ գործազրկությունը Մեծ Բրիտանիայում վերջին 17 տարիներին հասել է ամենաբարձր մակարդակի ու թեեւ բրիտանացիները աշխատանք գտնելու գործում զգալի դժվարությունների առջեւ են կանգնած, սակայն երկու ֆինն գիտնականների պատրաստած զեկույցից երեւում է, որ Արեւելյան Եվրոպայից ժամանած ներգաղթյալները աշխատանք գտնելու հարցում 7 տոկոսով ավելի շատ շանսեր ունեն: Հիմնականում, եկվորներն աշխատում են բրիտանական ֆերմաներում, հաղորդում է Russia Today-ը:

Նշենք, որ ֆինն գիտնականների զեկույցը հայտնվեց այն ժամանակ, երբ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է տասնյակ հազարներով կրճատել ներգաղթյալների թիվը եւ միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորումը կրճատելու ուղղությամբ:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում ապօրինաբար բնակվում է 570 հազար ներգաղթյալ: