ԱՄՆ Փենսլիվանիա նահանգում առանձնատան տանտիրուհին դատի է տվել առանձնատունը վարձակալած տղամարդուն, ով խմել է տանը գտնվող 100 հազար դոլար արժողությամբ պատմական վիսկին, գրում է Լոնդոնի Metro թերթը:

62-ամյա Ջոն Սանդերսը առանձնատան սեփականատեր Պատրիսիա Հիլից վարձակալել է այն: Տանտիրուհին նկատել է, որ Old Farm Pure Rye վիսկիներից մի քանի շիշը բացակայում է եւ դատի է տվել վարձակալին, հաղորդում է Russia Today-ը:

Տանտերը այն գնել է 1986 թվականին: Վիսկիի շշերն առանձնատան մառանում են 1917 թվականից: Ներկայումս մոտ 50 շիշ վիսկի պակասում է: Մեղքն ապացուցելու համար 7 ամիս է պահանջվել: Դատարանը մեղադրյալի ԴՆԹ-ն հայտնաբերել է ալկոհոլի տարայի վրա:

Հասցված վնասը հասնում է 102,5 հազար դոլարի: Ինքը՝ վարձակալը, հերքում է բոլոր մեղադրանքները եւ նշում, որ «հեղուկը, երեւի, ցնդել է»: