19-րդ դարի սկզբի հայտնի գրող Ջեյն Օսթինի պատկերը կտեղադրվի նոր նմուշի 10-ֆունտանոց թղթադրամի վրա, հաղորդել է Անգլիայի բանկը: Օսթինը կփոխարինի Չարլզ Դարվինին, երբ նոր 10-ֆունտանոց թղթադրամը շրջանառության մեջ մտնի 2017 թվականին:

Ավելի վաղ Անգլիայի բանկը քննադատության էր ենթարկվել, որ կանայք բավարար չափով ներկայացված չեն բրիտանական թղթադրամների վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ապրիլին հայտարարվել է, որ նր 5-ֆունտանոց թղթադրամի վրա սոցիալական բարեփոխական Էլիզաբեթ Ֆրայի փոխարեն կլինի երկրի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի պատկերը:

Ջեյն Օսթինը անգլիացի բանաստեղծուհի է, երգիծաբան, նա գրել է այսպես կոչված բարոյականության վեպերը: Ջեյն Օսթինին մինչ օրս իրավամբ համարում են անգլիական գրականության «առաջին տիկին»: