ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ծրագրերի ֆինանսավորումը սահմանափակելու վերաբերյալ Կոնգրեսի  հապճեպ որոշումներն ուժայիններին կզրկեն աշխատանքի կարեւորագույն գործիքից, հայտնել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության  տնօրեն Ջեյմս Քլեփերը:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկում է օրենսդրության փոփոխություններ,  որոնք ԱԱԳ-ին թույլ չեն  «Հայրենասիրական ակտի» հիման վրա զանգվածային տվյալներ հավաքել այն անձանց հեռախոսազանգերի մասին, ովքեր որեւէ դատաքննության մասնակից չեն: Փոփոխությունն առաջարկել է Միչիգանից հանրապետական Ջասթին Էմեշը:

«Այդ ծրագրերը ֆինանսավորումից զրկելու հապճեպ գործողությունները հղի են հետախուզության աշխատանքում կարեւորագույն գործիքի կորստի վտանգով», - հայտնել է Քլեփերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Քլեփերի` ինքը կողմ է աղմկահարույց ծրագրերի վերաբերյալ բաց եւ անկողմնակալ քննարկմանը:

«Հայրենասիրական ակտն» ընդունվել էր 2001թ.` սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո:  Ակտի 215-րդ պարագրաֆը հիմք էր էլեկտրոնային նամակագրության եւ հեռախոսազանգերի գաղտնալսման համար: Այդ ծրագրերի գոյության մասին հայտնել էր հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, իսկ ԱՄՆ-ի ազգային հետախուզությունն էլ դրանից հետո ստիպված էր բացահայտել ծրագրերի գոյությունը: