Ըստ ճշտված տվյալների` Իսպանիայի հյուսիսում  գնացքի ռելսերից ընկնելու հետեւանքով զոհվել է 35 մարդ, 200-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Գալիսիայի իշխանությունների ներկայացուցիչներին, որտեղ էլ տեղի է ունեցել պատահարը:

Նրանք հավելել են, որ զոհերի մասին տեղեկությունը վերջնական չէ, նրանց թիվը կարող է ավելի մեծ լինել: Ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհերի մասին, գրում է lenta.ru-ն:

Մադրիդից Ֆերոլ մեկնող ուղեւորատար գնացքը հուլիսի 24-ի երեկոյան Սանտյագո դը Կոմպոստելա կայարանի մատույցներում ընկել էր ռելսերից: Renfe երկաթուղային ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ 13 վագոն ունեցող գնացքում եղել է 218 ուղեւոր, ինչպես նաեւ անձնակազմը:  Renfe-ում դեռեւս հրաժարվել են վթարի որեւէ վարկած առաջ քաշել: