Հնդկաստանում կապիկները մանգոներ են նետել ԱՄՆ-ի փոխնախագահի գլխավորած պատվիրակության վրա: Դեպքը կատարվել է Հնդկաստանի ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիր կատարած այցելության ընթացքում:
Ջո Բայդենի եւ նրա տիկնոջ լուսանկարվելուց մի քանի րոպե առաջ մանգոյի ծառերին կապիկների խմբեր են հայտնվել: Ճյուղերից պոկած մանգոները կապիկները նետել են լուսանկարվելու համար խմբվածների վրա: Բայդենը եւ մնացած մասնակիցները չեն տուժել, հայտնում է ՌՍՆ-ն:
Հետաքրքրասեր կապիկներն առաջին անգամ չէ, որ խանգարում են բարձրաստիճան հյուրերի ընդունելությանը: Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների շենքի առջեւ, օրինակ, երբ հյուրերի պատվին հնչում են պետական օրհներգերը եւ պատվո պահակախմբի վաշտը սկսում է հանդիսավոր քայլերթը, կապիկներն ուրախությունից սկսում են բարձր ճչալ:





























