Էգեյան ծովում գտնվող Սալատրոնիսի մասնավոր կղզյակը աճուրդի է հանվել: Ինչպես այսօր հաղորդել է Աթենքի տեղեկատվական АМНА գործակալությունը, աճուրդը կմեկնարկի սեպտեմբերին, իսկ կղզու մեկնարկային գինը կազմում է 10 մլն եվրո:
Myro Antiques House ընկերության սեփականատեր Ստավրոս Միրոնիդիսը գործակալությանն ասել է, որ «տեղի եւ օտարերկրյա գործարարներն արդեն հետաքրքրված են աճուրդով»: Ընդ որում, այլ հունական կղզիների սեփականատերեր դիմել են իր ընկերությանը՝ իրենց ունեցած հողը նույն կերպ վաճառելու ցանկությամբ: Նա նաեւ նշել է, որ կղզու ընդհանուր տարածքը կազմում է 10.4 հեկտար:
Հունաստանում մասնավոր անմարդաբնակ կղզիների բազմաթիվ սեփականատերերը ներկայումս փորձում են նրանք վաճառել ճգնաժամի պայմաններում անշարժ գույքի հարկերի կտրուկ բարձրացման պատճառով: Ընդհանուր առմամբ, հանրապետությունը տիրապետում է 6 հազար կղզիների, որոնցից միայն 227-ն են բնակելի: Բոլոր հունական կղզիները բաժանվում են երկու դասի՝ պետական եւ մասնավոր: Վերջիններիս թիվը 140 է եւ դրանք կարելի է ազատորեն վաճառել եւ գնել:




























