Վերջին 2 ամիսների ընթացքում Նիկարագուայում առնվազն 15 մարդ է մահացել հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում: Ինչպես հաղորդել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոն՝ աղետը մեծ նյութական վնաս է հասցրել նախ եւ առաջ հանրապետության կարիբյան ափամերձ հատվածին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մուրիլյոյի խոսքով՝ ափերից դուրս եկած գետերը վնասել են ավելի քան 2.2 հազար տուն, որոնցում բնակվում է 12 հազար մարդ: Ներկայումս ավելի քան 1.6 հազար քաղաքացիներ տեղավորվել են 13 ժամանակավոր կացարաններում:
Նիկարագուայում անձրեւների շրջանը սկսվել է մայիսի 26-ին: Այդ ժամանակվանից ջրհեղեղներն ու սողանքները մեծ վնասներ են հասցրել ենթակառուցվածքներին: Որոշ բնակավայրերի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվել է:





























