Չինաստան հյուսիս-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից զոհվել է 1 մեկ մարդ, մոտ 170 հազարը տուժել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, հայտարարել է «Սինհուա» գործակալությունը:

Ջրհեղեղների հետեւանքով վնասվել է 381 տուն եւ մոտ 66 հազար հեկտար ցանքատարածք: Հյուսիս-արեւմտյան Հեյլունցզյան նահանգին հասցված տնտեսական վնասի չափը կազմում է 300 մլն յուան՝ 48.6 մլն դոլար, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես գործակալությունն է նշում, այս տարի հորդառատ անձրեւներ են տեղացել Չինաստանի մի շարք նահանգներում: Այդ շրջաններում աղետի հետեւանքները չեզոքացնելու համար Չինաստանի ֆինանսների նախարարությունը հատկացրել է 230 մլն յուան: