1958թ.-ից սկսած՝ կոլումբիական իշխանությունների ու Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի  (FARC) հակամարտության զոհ է դարձել նվազագույնը 220 հազար մարդ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պատմական հիշողության ազգային կենտրոնի զեկույցը:

Ըստ տվյալների՝ դիմակայության ամեն հինգ զոհից չորսը խաղաղ բնակիչներ են եղել:

Սպանությունների մեծ մասը գրանցվել էր, երբ 1980-ականներին FARC-ի եւ այլ ձախ խմբավորումների դեմ սկսել էին պայքարել  աջ ծայրահեղականները: Ամենաարյունահեղը 1996-2005թթ. էին, երբ Կոլումբիայում յուրաքանչյուր ութ ժամը մեկ առեւանգում էր տեղի ունենում եւ օրը մեկ անգամ  ինչ-որ մեկը պայթում էր ապստամբների տեղադրած ռումբերի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ ուսումնասիրության՝ աջ խմբավորումներն ավելի շատ սպանություններ են գործել, քան ձախերը, իսկ վերջիններս կիրառել են առեւանգումների, ունեցվածքի եւ ենթակառույցների ոչնչացման  մեթոդը:

Տվյալ պահին երկրի ղեկավարությունը խաղաղ բանակցություններ է վարում Կուբայի ապստամբների հետ՝ զինված հակամարտությունը դադարեցնելու նպատակով: Բանակցությունների ընթացքում FARC-ը խոստացել է այլեւս մարդ չառեւանգել, սակայն շարունակում է ռումբեր կիրառել: Մայիսին կողմերը պայմանավորվել էին գյուղատնտեսական բարեփոխման մասին, որը գյուղացիներին կօգներ հողատարածքներ ստանալ: