Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներում ամբողջ թափով ընթանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագնի բարձրացման դեմ դատարան դիմելու հայցին քաղաքացիների միանալու գործընթացը:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կոնգրեսն իր առջեւ որպես նշաձող դրել է մոտ հազար համահայցվորներով դատարան դիմելու նպատակ, սակայն ցանկացողները շատ ավելին են: Մուսինյանը նշեց, որ տվյալները դեռ հավաքագրվում են, ավելի հստակ պատկերը պարզ կլինի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դատական հայց է նախաձեռնել ՀԾԿՀ-ի կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: «Հայռուսգազարդը» դիմել է ՀԾԿՀ-ին գազի մեկ խմ-ի գինը 96-ից 136 դրամ դարձնելու խնդրանքով, եւ հանձնաժողովն էլ բավարարել էր մասնակի՝ 1 խմ-ի գինը ահսցնելով 132 դրամի:



















