Հայաստանում 2010 թ. փետրվարին գրանցված գնաճի 9.4 տոկոս ցուցիչը ամենապիկայինը կլինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային բաժնի պետ Արթուր Ստեփանյանը։

Նրա խոսքով, հավաստիացումները, թե 9.4 տոկոսը ստորին շեմն է եւ որ տարվա ընթացքում գնաճը բավական բարձր կլինի, չեն համապատասխանում իրականությանը։

Ստեփանյանը հավաստիացրել է, որ ընթացիկ եւ գալիք ամիսների արդյունքներով, անցած տարվա համեմատ, այս տարվա ընթացքում գնաճը մի փոքր ցածր կլինի՝ չնայած ապրիլից գազի գնի թանկացմանը։

ԿԲ գնահատականներով, մայիսին գնաճի ցուցիչը տարեկան կտրվածքով կկազմի 7-8 տոկոս։ Համաձայն ԿԲ դրամավարկային քաղաքականության՝ գնաճի կանխատեսվող տարեկան ցուցիչը կկազմի 7.4 տոկոս։