Իտալիայի իրավապահները ուրբաթ օրը Հռոմում ձերբակալել են 51 մարդու, որոնք կասկածվում են մաֆիոզական կառույցներին անդամակցելու մեջ, հաղորդել է իտալական Corriere della Sera պարբերականը:

Պարբերականի հաղորդագրություններով` Կալաբրիայի շրջանի Կատանձարո քաղաքում համանման օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 65 մարդ: Հաղորդվում է, որ լայնածավալ օպերացիայում ներգրավված են եղել մոտ 500 ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ եւ ոստիկանական ուղղաթիռ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ձերբակալվածների թվում են տեղացի հայտնի քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր, իրավաբաններ, բժիշկներ եւ իրավապահներ, ընդգծում է պարբերականը: