Եվրագոտում երկրների ֆինանսների նախարարներն, այսօր՝ հուլիսի 26-ին, հավանություն են տվել Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացմանը՝ 2,5 մլրդ եվրոյի չափով, գրում է The Wall Street Journal-ը:
Բացի այդ, Հունաստանին լրացուցիչ 1,5 մլրդ եվրո կհատկացնեն, որը կենտրոնական բանկերում հունական բոնդերի շահույթն է: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սայմոն Օ’Քոնորը հայտարարել է, որ դա տեղի կունենա ազգային մակարդակներում հավանության ընթացակարգերից հետո, ամենայն հավանականությամբ հուլիսի 29-ին:
Հեռախոսային կոնֆերանսից արդյունքում եվրագոտու ներկայացուցիչները որոշել են, որ Աթենքը կատարել է բոլոր պահանջները՝ հերթական տրանշն ստանալու համար: Նոր տրանշի հատկացումը նշանակում է, որ Հունաստանն այս ամառ անփող չի մնա: Նախօրեին Հունաստանի խորհրդարանը, Եվրահանձնաժողովի պահանջով փոփոխություններ է մտցրել աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաեւ հաստատել է մի շարք հարկային օրենքներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ներկայումս շուրջ 12,5 հազար պետծառայողներ մինչեւ սեպտեմբերի վերջ կփոխադրվեն ռեզերվ, եւս 12,5 հազարը կփոխադրվեն մինչեւ տարեվերջ: Ռեզերվում գտնվելիս նրանք կստանան իրենց աշխատավարձի 75 տոկոսը, այնքան ժամանակ, մինչեւ նոր աշխատանք գտնեն: Իսկ եթե պետծառայողը 8 ամսվա ընթացքում աշխատանք չգտնի, նրանք կազատվեն ռեզերվից:




























